Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:43 08-07-2025

Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն

Արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թիրախավորում է Եկեղեցուն ու Վեհափառին, հունիսի 27-ին ռազմական ներխուժում է տեղի ունեցել Վեհարան, երկու Սրբազաններ, ազդեցիկ գործարար, ԱԺ պատգամավոր, զոհվածի ծնող, տասնյակ մարդիկ են կալանավորված ու ռեպրեսիվ մեքենան շարունակում է «անխափան» աշխատել:

Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այսպես շարունակվելու է, քանի դեռ օրակարգ թելադրողն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը գործում է անարդյունավետ արձագանքողի դերում:

Փաշինյանն այնքան սահմանադրական կարգավորում և օրենք է խախտել ու երկիրը տանում է այնպիսի մեծամասշտաբ աղետի, որ խորհրդարանական ընդդիմության կողմից իմպիչմենտի գործընթաց չհարուցելը համարվելու է հանցավոր անգործություն:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց նախաձեռնել է, ստեղծված ճգնաժամի պարագայում միանգամայն անհասկանալի է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:

Եթե անգամ վերապահումները հասկանալի էին երեկ, մի քանի օր առաջ, ապա ԱԺ այսօրվա խայտառակ իրադարձություններից հետո ընդդիմությունը երկու ճանապարհ ունի՝ նախաձեռնել իմպիչմենտ կամ վայր դնել մանդատները

Իմպիչմենտի գործընթացը, նույնիսկ եթե այն փաստացի չի հանգեցնի գործող վարչապետի հեռացմանը, Հայաստանի ընդդիմության համար կարող է դառնալ կարևոր քաղաքական գործիք՝ միաժամանակ մոբիլիզացիոն, գաղափարական, ռազմավարական և տեղեկատվական առումով։
Մի խոսքով, ընդդիմությունը կարող է խաղալ «առաջին համարով»:

Նման գործընթացով՝ ընդդիմությունն, առաջին հերթին, կվերադարձնի քաղաքական նախաձեռնությունը, մի բան, որն էապես կհարվածի իշխանության ռեպրեսիվ «հզորությանը»:
Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ իմպիչմենտը, արդյունավետ մարտավարության և քաղաքական ծրագրի առկայության պարագայում, կարող է կոնսոլիդացնել հասարակության «ցրված» բողոքի ալիքը:

Սա նաև առիթ է՝ մեկ ամբողջական փաստաթղթում ամբողջացնելու Փաշինյանի կողմից կատարված բոլոր հանցագործությունները, Սահմանադրության, պետական շահերի դեմ կատարված ոտնձգությունները:

Իմպիչմենտի գործընթացը կարող է ի չիք դարձնել Փաշինյանի իշխանության շուրջ առկա միջազգային լոյալության պատրանքը, եթե ընդդիմությունը կարողանա մեր արտաքին գործընկերների համար փաստագրել իշխանությունների ապօրինությունները։

Իմպիչմենտի գործընթացը նաև միջոց է, որը խթանելու է խոշորացման գործընթացն ընդդիմադիր դաշտում՝ նպաստելով մի քանի ուժեղ բևեռների ինստիտուցիոնալ կայացմանը:

Նման գործընթացները, որպես կանոն, նպաստում են հանրային, մասնագիտական, սոցիալական տարբեր սեգմենտների համախմբմանը:

«Հայաստան» խմբակցության վերապահումներից մեկն այն է, որ միայն համաժողովրդական շարժմամբ է հնարավոր հասնել իմպիչմենտի:

Միանգամայն ճիշտ է, սակայն ոչ թե պետք է մերժել իմպիչմենտը՝ համաժողովրդական շարժման բացակայության հետևանքով, այլ պետք է այն գեներացնել՝ Փաշինյանի իմպիչմենտին հասնելու համար:

Հիմա բոլոր նախադրյալներն առկա են»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում