Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Պուշկինյան ոլորաններում», բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Ստեփանավանի, 2-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներից մեկը այնուհետև տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: