Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 07-07-2025

Փաշինյանից սպասելի է․ եթե կաթողիկոսին կալանավորեն, ազգովի կելնենք ոտքի․ հարցում 

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս գրառումից կարելի է ենթադրել, որ սրբազանների կալանավորումից հետո, վարչապետի հրամանով՝ հնարավոր է կալանավորվի նաև կաթողիկոսը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումից հետո կաթողիկոսը ևս կկալանավորվի, թե՞ ոչ»։

«Նիկոլ Փաշինյանից սպասելի է, որ կկալանավորի»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

«Աստված չանի, որ կալանավորեն։ Մենք իրենց աղոթքներով ենք ապրում։ Ազգովի դուրս կգանք, եթե կալանավորեն»,-նկատեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի համոզմամբ էլ՝ կաթողիկոսն ինքը պետք է հրաժարական տա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում