Քարաթափում Ալավերդիում. վնասվել է ավտոմեքենա
copy image url

Քարաթափում Ալավերդիում. վնասվել է ավտոմեքենա

Ներքին 7 ժամ առաջ - 11:10 06-07-2025
Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ ծավալով քար. «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Ամենից շատ դիտված