Երեկ՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Բաղրամյանը, իր վարած «GEELY» մակնիշի էլեկտրոմոբիլով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ամբողջական նյութը՝
սկզբնաղբյուր կայքում: