Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ
copy image url

Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ

Ներքին 5 ժամ առաջ - 22:26 03-07-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի շարք այլ արդիական թեմաների։

Քննարկվել են նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ուսանողների՝ նախարարության աշխատանքներում կամավոր կամ մասնագիտական պրակտիկայի շրջանակում ներգրավման հնարավորությունները։

Նախարար Պապոյանն ընդգծել է, որ նախարարությունը բաց է համագործակցության համար՝ նպատակ ունենալով ստեղծել հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները և խորապես մասնակցել երկրի տնտեսական քաղաքականության մշակման գործընթացին։

Ամենից շատ դիտված