Ավելին 1 տարի առաջ - 19:26 03-07-2025

«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ ազատ են արձակվել

«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ, որոնք այդ երկրի քաղաքացիներ են, քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։

Դրա մասին հաղորդում է « Sputnik Ближнее Зарубежье»-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Բաքվի «Sputnik Азербайджан» գրասենյակում «գործողություններ» են անցկացվում։

Ավելի ուշ Sputnik գործակալությունը հաղորդեց, որ Բաքվի ուժայիններն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուսաստանցի լրագրողների՝ «Sputnik Азербайджан»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Գործակալությունը պարզաբանել է, որ ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ աշխատակիցներին մեղադրել են «ԱԴԾ գործակալներ» լինելու մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը