Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:50 03-07-2025

Եթե խելամիտ գտնվենք, կշահենք. ինչ հետևանքներ կունենա Իրանից մթերքների ներմուծման քվոտան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ Իրանից Հայաստան մի շարք մթերքների՝ ընտանի թռչունների մսի և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի և այլնի ներմուծման համար սակագնային քվոտա սահմանելու մասին։

Oragir․News-ը տնտեսագետ Աղասի Թավադյանից պարզաբանում խնդրեց՝ ի՞նչ է ենթադրում սույն որոշման ընդունումը, որո՞նք են դրա դրական և բացասական կողմերը։

«Եթե տնտեսապես ենք նայում այս որոշմանը, ընդհանուր միտքը հետևյալն է՝ որքան պետության տնտեսության սահմանները բաց լինեն, այնքան տնտեսապես նրան ավելի օգուտ է։ Այս պարագայում, իհարկե, սա վտանգ է հանդիսանում մեր թռչնաբուծական ֆաբրիկաների համար, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի էժան թռչնամիս կարող էր անցնել Հայաստանի Հանրապետություն»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ սա կարող է բացասական հետևանք ունենալ թռչնամիս արտադրողների համար, որովհետև եթե արդեն իսկ համեմատում ենք անցյալ տարիների հետ, ապա հենց այս պահին ավելի մեծ տոկոս է կազմում արտասահմանից բերված թռչնամիսը։

Ըստ փորձագետի՝ ընդհանուր տնտեսության առումով՝ կարող է ՀՀ-ն շահել, որովհետև ընդհանուր տնտեսության համար տվյալ ապրանքը ավելի էժան կարող է մատուցվել։

«Եթե հայկական թռչնարտադրողները խելամիտ գտնվեն, ոչ թե գինն իջեցնեն, այլ որակը բարձրացնեն և մատուցեն իրենց ապրանքը որպես «Մեյդ ին Արմենիա», այսինքն՝ ապրանքը լինի հայկական, ավելի բարձր որակի, ապա կշահենք։ Եթե ճիշտ մարդիկ նման քայլեր անեն, ապա հայկական թռչնարտադրողները չեն տուժի, իսկ տնտեսությունը կարող է շահել»,- ասաց Թավադյանը։

Իսկ թե Իրանի շուրջ լարվածությունն ինչպես կարող է ազդել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, տնտեսագետը պարզաբանեց․ «Դա միանշանակ բացասական կարող է ազդել, և, առհասարակ, մեր ցանկացած հարևանի մոտ տնտեսական և քաղաքական վայրիվերումները կարող են բացասական հետք թողնել Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Օրինակ՝ մենք ծխախոտի բավականին մեծ արտահանում ունենք դեպի Սիրիա, Իրաք, սակայն եթե այդ պետությունները ժամանակի ընթացքում չփլուզվեին, մենք ավելի շատ կօգտվեինք, և մեր ապրանքն ավելի շատ ներկայացված կլիներ այնտեղ, և ավելի շատ արտահանում կլիներ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից