Ներքին 1 տարի առաջ - 13:08 03-07-2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հուլիսի 3-ին ժամը՝ 12։25-ի դրությամբ, էլեկտրացանցի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով Պուշկինի թունելը հոսանքազրկվել է։ Այս մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի էջում:

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- նշված է գրառման մեջ։