Ներքին 1 տարի առաջ - 17:10 02-07-2025

Հանրահավաք կլինի

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։

Մի կողմից սա դրական ազդակ է. գոնե ՀՀ կառավարության որոշ պայմանավորվածություններ ի վերջո սկսում են իրականացվել։ Սակայն, ինչպես բազմիցս հայտնել ենք քննարկումների ժամանակ, այնպես էլ հրապարակային ձևով նշում ենք, որ բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ։

Միևնույն ժամանակ զգուշացնում ենք՝ եթե ծրագիրը մնա մասնակի, առանց բնակֆոնդի ձևավորման և վերահսկողական հստակ մեխանիզմների, ապա այն չի տալու իրական արդյունք։

Օրինակ՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում մեկ շնչի հաշվով աջակցության չափը բարձրացվել է 3,000,000 դրամից մինչև 4,000,000 (ինչի մասին մենք նախապես հայտնել էինք), մեր ուսումնասիրություններով և տեղի բնակիչների վկայությամբ՝ բնակարանների գները համարժեք բարձրացել են։ Սա փաստում է այն մասին, որ առանց համալիր մոտեցման ծրագիրը կարող է հակառակ արդյունք ունենալ։

Ուստի՝ կրկին կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի կարողանանք հասնել մեր խնդիրների համապարփակ լուծմանը։ Միայն միասնական և հետևողական պայքարի միջոցով կարող ենք հասնել իրական և ամբողջական լուծումների»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը