2022–ին հիփոթեքով 48 քմ–ոց փոքրիկ բնակարան եմ ձեռք բերել Մալաթիա–Սեբաստիայում. Գևորգ Պապոյան
copy image url

2022–ին հիփոթեքով 48 քմ–ոց փոքրիկ բնակարան եմ ձեռք բերել Մալաթիա–Սեբաստիայում. Գևորգ Պապոյան

Ներքին 19 ժամ առաջ - 10:10 02-07-2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է իշխանափողությունից հետո երկու բնակարան ձեռք բերելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը։

Ֆեյսբուքյան իր էջում նա պարզաբանել է.

2 բնակարաններից մեկը ձեռք եմ բերել 2018 թվականին՝ 67 քմ բնակարան Շենգավիթում, երբ ոչ պաշտոն ունեի, ոչ էլ մեկ դրամ պետական պաշտոնյայի աշխատավարձ էի ստացել։ 2-րդ 48 քմ-ոց փոքրիկ բնակարանը Մալաթիա-Սեբաստիայում է, որը հիփոթեկային վարկով ձեռք եմ բերել 2022-ին, այնպես, ինչպես տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, այդ թվում սա գրողների սեփականատերը։
Այո, ունեմ 1 ավտոմեքենա, 1992թ. արտադրության «Վազ 2107», գիտեմ, որ լավը չէ, բայց դե հիմա դա է, ի՞նչ անեմ Թագուհի ջան)։

Լիդիանում ու Առևտրի համաշխարհային կենտրոնում ընդհանուր ժողովի անդամ եմ ի պաշտոնե՝ որպես էկոնոմիկայի նախարար, քանի որ պետությունը (ժողովուրդը) մասնաբաժին ունի այդ կազմակերպություններում և ստանում եմ 0 դրամ աշխատավարձ։

ՀԳ։ Շնորհակալ եմ, որ առիթ տրվեց ժողովրդին ևս մեկ անգամ ներկայացնելու մեր գույքերը։ Հասկանալի է, որ նախկինների համեմատ գույքային առումով շատ անհետաքրքիր ու աղքատ նախարար ունենք, բայց դե հիմա դա է, ժողովուրդ ջան»։

Ամենից շատ դիտված