Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 01-07-2025

Նիկոլը Հայաստանը չի սիրում․ սիրող մարդը չի դավաճանի իր տունն ու իր ժողովրդին․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում, այս անգամ «բացատրելով», թե որքան պետք է սիրես քո պետությունը։ «Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետաքրքիր է, ինքը Փաշինյանը սիրում է պետությունն այնպես, ինչպես ինքն իրեն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սիրո՞ւմ է պետությունն այնպես, ինչպես ինքն իրեն»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետությանն ընդհանրապես չի սիրում։

«Նա հավանական է պետությունը չի սիրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ «Ինքն իրեն սիրում է, բայց պետությանը՝ ոչ, ամեն դեպքում մեր ՀՀ-ին ոչ։ Նա դավաճան է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չի սիրում Հայաստանը։ «Չի սիրում, Հայաստանը չի սիրում։ Սիրող մարդը չի դավաճանի, սիրող մարդը կսիրի իր տունը, իր ժողովրդին»,- ասաց նա։

«Ինձ թվում ա՝ էդքան էլ չի սիրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից