Ուղիղ եթեր

Սոված եկել են իշխանության, հիմա ՀԷՑ-ը խլում են Սամվել Կարապետյանից. հարցում

ՀԷՑ-ն ազգայնացնելու հարցը հանրայի լայն արձագանք է ստացել։ Ոմանք ոգևորվել են և հուսադրվել, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները կկարգավորվեն ու հոսանքը կէժանանա։ Իսկ ոմանց կարծիքով՝ սա ոչ թե ուղղակի ազգայնացում է, այլ Սամվել Կարապետյանի դեմ այլ քաղաքական հետապնդման շարունակություն։ Հակառակ դեպքում, նման գործընթաց պետք է իրականացվի նաև «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ, որի աշխատանքից նույնպես շատ բողոքներ ունեն քաղաքացիները։

Oragir.News-ը Երևանի փողոցներում իրականացրեց հարցում՝ հասկանալու քաղաքացիների վերաբերմունքը թեմայի վերաբերյալ։

Կարծիքները, ինչպես միշտ, հակասական էին։ Ոմանք կարծիք հայտնեցին, թե նման կառույցները պետք է պետականացվեն, ելնելով դրանց ռազմավարական նշանակությունից։ Մի քանիսն էլ նշեցին, որ ՀԷՑ-ը շատ լավ էր աշխատում, և տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան Սամվել Կարապետյանի դեմ ուղղված արշավ։

«Ցավ եմ ապրում, որ մարդիկ, որոնք իրենց կյանքը դրել են ազգանվեր գործունեության վրա, մի օր կարող են հայտնվել թշնամու բանտում, իսկ մյուս օրը՝ մեր։ Այսինքն՝ հայ գործարարներն այլևս պաշտպանված չեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ համոզված նշեց, որ տեղի ունեցողի պատճառը նախանձն է․

«Սամվել Կարապետյանի նկատմամբ նախանձով են լցված։ ՀԷՑ-ի պետականացման միակ պատճառը Սամվել Կարապետյանին վատություն անելն է։ Այսօր ՀԷՑ-ը կխլեն, վաղը ուրիշ բան։ Իրենցից ամեն ինչ սպասելի է, որովհետև սոված են եկել իշխանության։ Թող իրենց անցյալը հիշեն՝ յոթ տարի առաջ։ Իսկ հիմա եկել են ու քրտինքով աշխատած գումարների տեր դարձած միլիարդատերերի հետևից են ընկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor