Ներքին 1 տարի առաջ - 16:10 01-07-2025

Գազի սակագինը վերանայվել է. սպառողների համար գինը կմնա անփոփոխ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում վերանայվել են բնական գազի մատակարարման և բաշխման սակագները։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2025թ–ի օգոստոսի 1-ից։

Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման սակագինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 533 դրամ` գործող 24 042 դրամի փոխարեն, գազի բաշխման սակագինը` 14 989 դրամ` գործող 19 664–ի փոխարեն։

Սպառողների համար այս փոփոխությունները որևէ նշանակություն չեն ունենա։ Գազի սակագինը կմնա անփոփոխ։

«Մինչև 2026թ–ի օգոստոսի մեկը սպառողները կշարունակեն վճարել նույն գինը, ինչ մինչև հիմա»,– հանձնաժողովի նիստի ավարտին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը` միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի որոշումը պայմանավորված է 2020-25 հնգամյակի ավարտով և նոր` 2025-30 հնգամյակի սակագնի հաշվարկման բանաձևի ճշգրտման անհրաժեշտությամբ։

Այսպես, օրինակ, հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» 2020-25թթ–ին պարտավորվել էր կրճատել աշխատակիցների թվաքանակը, բայց այդպես էլ կրճատումներ չի արել։

Պատճառը գազամատակարարման համակարգի` նախատեսվածից կրկնակի ավելի աճն է, և ՀԾԿՀ–ի համար այս պատճառը միանգամայն ընդունելի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը