Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
copy image url

Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ

Ներքին Միտք Տեսանյութ 5 ժամ առաջ - 12:10 29-06-2025
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

Ֆանտաստիկ բան է արել Ազատություն ռադիոկայանի թղթակից Շողիկ Գալստյանը:

Ուղղակի ներկա է գտնվել հանրապետության ամենալպիրշ զույգի կողմից այդքան քարոզվող «Կրթվելը նորաձև է» գռեհիկ կրկեսին ու լուսաբանել այն:

Լսեք Շողիկի հարցերն ու կզգաք տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը:

Հավաքում են իրենց արտաբերած ամեն մի հիմարությանը ծափ տալու պատրաստ ենթականեր ու «մտավորական» մի քանի փալաս, որ բացառապես սեփական «մեծությունից» կիսակռացել են, հետո հերթով բարձրանում են բեմ ու հենց բեմից ոտքի վրա «կրթում» հերթագրված մանտանոֆիլներին:

Շողիկը դահլիճում ճախրող քծնանքի ներդաշնակ մթնոլորտին «անհարիր» երկու պարզ հարց է տալիս Նիկոլին: Ու հեչ կարևոր էլ չի, թե ինչ է պատասխանում Նիկոլը: Կարևորը, որ դահլիճում հավաքված ենթականերն ու փալաս «մտավորականները» տեղում օգտվել են ցինիկ զույգին քծնելու առիթից ու ընդհատել լրագրողին՝ ո՞նց կարելի է նման անդուր հարցեր տալ Նիկոլին:

Կարևորն այդ ընթացքում օպերատորները հասցնեն 1-1.5 րոպեանոց քարոզչական տեսաշար հավաքել, թե ինչպես են մարդիկ ծափահարում, ժպտում ու նկարվում нерукопожатный զույգի հետ՝ դեռևս «չկրթված» մասսաներին խաբելու, որ իրենց իմացած լպիրշ ու անգրագետ զույգը գոնե այդքան էլ անգրագետ չի. անգամ դասախոսի դեմքով «բանախոսություն» տպավորիչ անունով ինչ-որ բան են անում, դահլիճում նստած խելոք դեմքով մարդիկ էլ հրեն ծափ են տալիս:

Դե, վարչապետ ու վարչապետի կին/վերակացու լինելն, իհարկե, շատ բան է տալիս, բայց ինքնին չի օգնում հաղթահարել տասնամյակների կոմպլեքսը, որ անգրագետ, անճաշակ ու չտես ես:

Հանդիպում ես քո օտար գործընկերներին՝ հասկանում ես, որ տգետ ոջիլ ես, շփվում ես լայն մտահորիզոն ունեցող ու կարդացած մեկի հետ՝ հասկանում ես, որ դատարկ դհոլ ես: Մարդամեջ ես դուրս գալիս, հասկանում ես, որ անճաշակ ուռոդ ես: Ու այդպես շարունակ:

Ահա, «Կրթվելը նորաձև է» գռեհիկ սերիալի միակ իմաստը սա է, պետական հսկայական միջոցներ վատնելով՝ օգնել անգրագետ զույգին հաղթահարել հոգեբանական կոմպլեքսները. եթե ինքներս կրթում ենք, ուրեմն մինիմում կիրթ ենք:

Հ.Գ. Լավն այն է, որ այս մի գռեհիկ կրկեսը շուտով, կարծես, ավարտվելու է. ուրիշներին ոջիլ անվանող անիծն ինքն է գնում «կրթվելու»: Մնում է հասկանալ, թե ինչ լեզվով է կրթվելու դավաճանությունից բացի որևէ այլ օտար լեզվի չտիրապետող էգը»:

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
10:43 Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր, բայց մանր վրեժխնդիրը նրան կալանավորել է
09:17 Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո
11:18 ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. ինչպես է Փաշինյանը հոգևորականների մասին տվյալներ ստանում
09:57 Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար, որ գան, հիմնվեն ու մզկիթ սարքեն
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա