Արտաքին 1 տարի առաջ - 12:01 29-06-2025

Թրամփի բյուջեի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն է». Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ գեղեցիկ օրինագիծ», անվանել է «քաղաքական ինքնասպանություն» երկրի Հանրապետական ​​կուսակցության համար։

«Հարցումները ցույց են տալիս, որ այս օրինագիծը քաղաքական ինքնասպանություն է Հանրապետական ​​կուսակցության համար»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ կցելով հարցումների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Թրամփի օրինագիծը կմեծացնի երկրի բյուջեի դեֆիցիտը։

Այսօր NBC-ն հաղորդել է, որ ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ մեծամասնության ձայներով հաստատել է Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան