Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
»Մուսուլմանները կալանավորել են քրիստոնյաներին։
Իսլամի հետևորդները դատում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերին։
նիկոլ փաշինյանը թուլացնում է Հայ Եկեղեցու գործոնը հայերի կյանքում, քանդում է վերջին ու միակը մնացած հենասյունը, որի վրա մի կերպ կանգնած է հայկական պետությունն ու պետականությունը։
փաշինյան նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար։ Որ գան բնակվեն ու իրենց ազատ և անկաշկանդ զգան, ճնշված չլինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դոմինանտությամբ։ Որ գան հիմնվեն ու մզկիթ սարքեն և նամազ կանչեն առանց վախելու։ Որ գան հաստատվեն հայ հողի վրա առանց խոչնդոտ։
Հ. Գ. Անտարբեր ապրող իմ հայ ժողովուրդ, եթե դու այսօր չպաշտպանեցիր քո Եկեղեցին` վաղը քո ձեռքով մզկիթ կսարքես թուրքերի համար։ Եթե դու այսօր զօրավիգ չեղար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` վաղը ստիպված հանդուրժելու ես թուրք֊ադրբեջանական մզկիթների առկայությանը։ Եթե դու այսօր նեցուկ ու թիկունք չեղար Հայ Եկեղեցու սպասավորներին` Դպիրից մինչև Կաթողիկոս, ուրեմն վաղը դու ուզես չուզես կհանդուրժես թուրք մոլաներին»։