Ներքին 1 տարի առաջ - 22:09 27-06-2025

Արամ Ա–ն իր պատկերացումը կներկայացնի ՀՀ իշխանություններին

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ս․Դ․Հ․Կ․Ի կենտրոնական վարչության ներկայացուցիչներին․
Այս առաւօտ՝ Ուրբաթ, 27 Յունիս 2025-ին, Սուրբ Աստուածածին Վանքին (Պիքֆայա) մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութեան ներկայացուցիչները, գլխաւորութեամբ ատենապետ Համբիկ Սարաֆեանի։ Ներկայ էին նաեւ Լիբանանի շրջանի վարիչ մարմինի անդամները։

Հանդիպման ընթացքին բնականաբար լայնօրէն քննարկուեցաւ մեր ժողովուրդը յուզող Հայաստանի մէջ ստեղծուած կացութիւնը։ Այս ծիրին մէջ մտահոգութիւններու ու տեսակէտներու փոխնակում կատարուեցաւ։
Վեհափառ Հայրապետը ներկաներուն յայտնեց այս բարդ կացութենէն դուրս գալու իր պատկերացումը, որուն համաձայն այս հանգրուանին անհրաժեշտ է հեռու մնալ հրապարակային արտայայտութիւններէ, որպէսզի կարելի ըլլայ հանդարտ մթնոլորտի մէջ հարցերու լուծման ճամբաներ որոնել։

Նորին Սրբութիւնը յիշեցուց, որ եկեղեցի ու պետութիւն անկախ միաւորներ են՝ նոյն ազգին ծառայութեան լծուած. հետեւաբար, իւրաքանչիւրը ներքին ճամբով կոչուած է իրեն առնչուած հարցերը քննելու ու համապատասխան որոշումները առնելու։ Մեկնելով մեր ազգին ներքին միասնակամութիւնը ամուր պահելու հրամայականէն, Արամ Ա. Կաթողիկոս Հնչակեան կուսակցութեան պատասխանատուներուն ըսաւ, թէ հրապարակային արտայայտութիւնները դադրեցնելու իր տեսակէտը նաեւ յայտնած է այլ կուսակցութիւններու եւ պիտի շարունակէ իր աշխատանքը, եւ իր նոյն պատկերացումը պիտի փոխանցէ Հայաստանի իշխանութեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր գիծերով անդրադարձ կատարելու Լիբանանի հայ համայնքին։ Վեհափառ Կաթողիկոսը յատկապէս շեշտեց երեսփոխանական յառաջիկայ ընտրութիւններուն միասնական ոգիով ու համերաշխ մթնոլորտի մէջ մասնակցելու հրամայականը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ