Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:58 27-06-2025

«ՀայաՔվե»-ի անդամներին էլ կարող են հետապնդել, բայց դա մեզ համար կանխարգելիչ միջոց չէ․ Սողոմոնյան

Անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է.

Ազգային ժողովի պատգամավորներից, նախևառաջ՝ երկու ընդդիմադիր խմբակցություններից, անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց.

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Հարցին, թե արդյոք չկա՞ մտավախություն, որ նախաձեռնության անդամները ևս կարող են հետապնդվել և թիրախավորվել, Սողոմոնյանը պատասխանեց․

«Սա առաջին օրը չէ, որ մենք ասում ենք՝ Փաշինյանը պետք է հեռանա։ Օրինակ՝ ես, արդեն 5 տարի է այդ մասին եմ խոսում ցանկացած եղանակով։ Փաշինյանի հեռացումը մեր կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։ Որևէ մտավախություն չունեմ։ Եթե մենք զբաղվում ենք հանրային քաղաքական գործունեությամբ, նշանակում է՝ մենք ենթադրում ենք, որ մեզ էլ կարող են հետապնդել, և հետապնդում են։ Դա մեզ համար կանխարգելիչ միջոց չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ժամեր առաջ արված հայտարարությանը, թե Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, Սողոմանյանը հրաժարվեց որևէ քաղաքական դիրքորոշում հայտնել։

«Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, որովհետև այդ հայտարարությունը տեղի ունեցավ մոտ մեկ ժամ առաջ։ Համենայնդեպս, այս հայտարարությունը կանխատեսելի է։ Այ թե՝ ո՞ւմ կողմից կլիներ այն, գուցե անակնկալ էր։ Միքայել Սրբազանի անունը վերջերս երբեմն-երբեմն շրջանառվում էր։ Չափազանցված է հնչում, բայց Նիկոլ Փաշինյանի փոխարեն ցանկացած թեկնածություն էլ ընդունելի է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում