Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 18:48 27-06-2025

ԵՊՀ–ում միայն 3 դրամաշնորհի ընդհանուր գումարը մոտ 900 000 ԱՄՆ դոլար է

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սորոսի և Կորեյկոյի գործն անմահ է:
Սորոսներն ու կորեյկոներն ի հայտ են գալիս խառը ժամանակներում: Վերջիններիս նմանությունն ակնհայտ է, տարբերությունը` չնչին: Կորեյկոյի ապրած ժամանակաշրջանում «փողերի լվացում»-ը տարածված չէր: Այդ իմաստով, եթե Կորեյկոն ապրեր մեր օրերում, ապա միգուցե Սորոսի վերածվեր: Ինչևէ ...
Հայաստանում խառը ժամանակներ են, հետևաբար` ի հայտ են գալիս վերափոխված «սորոս-կորեյկո»-ներ: Դրանց առաջատարը ԵՊՀ-ն է:

Ուրեմն, ԵՊՀ-ն սկսել է համատարած և անխնա դրամաշնորհներ բաժանել: Ընդ որում, գումարի մեծության առումով, ԵՊՀ-ի դրամաշնորհներին կնախանձեր ԱՄՆ-ի պետդեպը, իսկ բովանդակության առումով` Շուրա Բալագանովը:

Օրինակ` ԵՊՀ-ն շուրջ 340 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է հատկացրել «սառույցից ջրի անցումը» (բառացի մեջբերված է ծրագրից) երևույթի ուսումնասիրության համար: Հյուսիսային թալիշների բառապաշարի հետազոտությանը հատկացվել է 36 000, իսկ Հասան Ռուհանիից մինչև Մասուդ Փեզեշքիան (ներառյալ) ընկած ժամանակահատվածի Իրանի գործիչների ուսումնասիրությանը` 45 000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ ԵՊՀ-ում դրամաշնորհային «կենացները քաղցրանում են»: Միայն վերջերս հատկացված երեք դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 900 000 ԱՄՆ դոլար:

Ենթադրաբար` այսօրինակ դրամաշնորհային ակտիվությունը կարող է նշանակել, որ Հայաստանի կորեյկոները վերածվում են սորոսների, «լվանում են» փողերը և հայդը Բրյուսել»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան