Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:42 24-06-2025

Այս իշխանությունները պիղծ են, դրա համար էլ հաճույքով լծվել են սրբությունների արժեզրկմանը. ուսուցիչ

«Այն, որ Հայաստանում իշխանությունը վաղուց զավթված է մեր թշնամիների կողմից և սրանք բացարձակապես գործում են մեր ինքնության դեմ, վաղուց ենք բարձրաձայնել։ Այլևս գաղտնիք չկա այս հարցում և իրենք էլ չեն թաքցնում գործում են բաց, լկտիաբար, սանձարձակ։ Ապազգայնացման գործընթացը, որը գլխավոր ծաղրածուն անանում է՝ որպես հայրենսիրության վերարժևորում, սկսվել է վաղուց, բանակի բարոյալքմամբ, ազգային արժեք-արքետիպերի նսեմացմամբ, այսօր դենացիֆիկացայի տոտալ ու խայտառակ գործընթաց է ընթանում դպրոցում ու հասարակությունը մեծամասամբ անտարբեր է։ Դրա համար պատահական չէ, որ վերջին հարվածն են փորձում հասցնել մեր ինքնության ամենակարևոր և կանգուն հենարանին Եկեղեցուն»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է ուսուցիչ Արմեն Ներսիսյանը։

Ուսուցչի խոսքով` ոչ բառապաշարը, ոչ լկտիաբարո կեցվածքը, ոչ էլ թեման պատահական ընտրված չեն։

«Նրանք այս կերպ նախ արժեզրկում են սրբությունները, հասարակության մեջ ջնջում բարոյականության բոլոր կարմիր գծերը։ Նրանց թիրախը Եկեղեցին է, Եկեղեցու ողջ նվիրապետական կարգը։ Կարող է լյունպեն խավը չհասկանալ, բայց ինքը, իրեն թելադրողները լավ գիտեն, որ առաձին հոգևորականների դեմ արշավ չէ։ Սա արշավ է Օծված Վեհափառի, ձեռնադրված եպիսկոպոսների, ասյինքն ողջ նվիրապետական կարգի դեմ»,- նշում է նա։

Արմեն Ներսիսյանի խոսքով` այս իշխանությունները պիղծ են, դրա համար էլ հաճույքով լծվել են սրբությունների արժեզրկմանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից