Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 24-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Իշխանական Civic.am-ը այսօր «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերտառությամբ հրապարակում է կատարել և կից փաստաթուղթ հրապարակել, որն, ըստ ԶԼՄ-ի ընդդիմության «ընդդիմության հեղաշրջման պլան» է: Այն նկարագրում է ինչ-ինչ գործողություններ, ընդ որում՝ առանց բռնության տարրերի։ Իշխանական լրատվամիջոցը միայն նշում է, որ այն իրենց ձեռքում է հայտնվել «ընդդիմության ներսում վստահելի աղբյուրներից»: Հրապարակման մեջ կոնկրետ անուններ կան, օրինակ, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինը, նաև կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանն են հիշատակված: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ այս պահին ուսումնասիրում են հրապարակումը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել։
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իշխանական ԶԼՄ-ի հրապարակմամբ և կից գրել․ «ա յս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»։ Հրապարակմամբ կիսվել է նաև Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ով նախ այն որակել էր դավաճանության պլան, ապա կոչ էր արել պլանում նկարագրված գործողությունների մասնակիցներին ապաշխարել։ «Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։ Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։ Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ: Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։ Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի: Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։ Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։ Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»,- գրել է Հակոբյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն արձագանքել է պրոիշխանական լրատվամիջոցի կողմից հրապարակված փաստաթղթին։ «Ինձ թվումա էս «հեղափոխության պլան» գծողն ու քաղաքապետարանի խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդնա»,- իր ֆեսբուքյան էջում գրել է Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական սկանդալային գրառումն է կատարել և դիմել Վեհափառ Հայրապետին։ Փաշինյանի գրառումը կարող եք տեսնել ձեր էկրաններին․
Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»,- գրել է նա:
Այս գրառումից մեկ ժամ անց Փաշինյանը կրկին սկանդալային գրառում է կատարել, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության․
Կտրիճ Ներսիսյան, այսինքն՝ մնացել եք մի քանի պոռնկաբարո «հոգեւորականների» հույսի՞ն։
Ինչու՞ մինչեւ հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը եւ Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլեւ Ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: