Ներքին 1 տարի առաջ - 15:30 24-06-2025

Հայաստանն անապատացվում է. որն է պատճառը

Վերջին տարիներին Երևանի թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը լուրջ փոփոխությունների է ենթարկվում, քաղաքում անխնա ծառահատումների հետևանքով խախտվել է էկոհամակարգը։ Oragir.News-ի ընթերցողներն ահազանգում են, որ քաղաքում նոր միջատներ են հայտնվել, և պնդում են, որ պատճառը ծառահատումներն են։

Խնդիրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ, ըստ որի՝ ծառահատումները անմիջականորեն նոր միջատների առաջացման պատճառ չեն։ Դա ավելի բարդ էկոլոգիական շղթայի հետևանք է։ Բայց ծառերի զանգվածային հատումները միանշանակ ազդեցություն են թողնում քաղաքի միկրոկլիմայի վրա։ Ակնհայտ է, որ Երևանում շոգերը դարձել են ավելի ուժեղ, իսկ երեկոյան քամիներն՝ ավելի սուր։

Ինչպես նշում է տիկին Վարդանյանը, բարձրահասակ ծառերը, հատկապես՝ փողոցների երկայնքով տնկված հին ու խոշոր ծառերը, գործում են որպես բնական օդափոխման միջոց․ «Ո՞նց կարող է չլինի էկոհամակարգի վրա ազդեցություն։ Մենք չունենք այլևս քամու ուժը նվազեցնող բնական պատնեշներ։ Քամիները լինելու են ավելի ուժեղ, շոգերը՝ ավելի երկարատև»։

Այն հարցին՝ Երևանին արդյոք բնորոշ կլինի՞ անապատային կլիմայական գոտին, տիկին Վարդանյանը ընդգծեց, որ Երևանը վաղուց է դառնում անապատային գոտի։

«Ցավոք սրտի, մենք դրա համար ամեն ինչ անում ենք, արագացնում ենք այդ գործընթացները, երբ հասունը ծառերը հեռացնում ենք ու նորերն ենք տնկում։ Կանցնեն տասնամյակներ, մինչև դրանք կդառնան նորից հասուն ծառեր փողոցների երկայնքով հատված ծառերի փոխարեն»,- ասաց Քրիստինա Վարդանյանը և հավելեց, որ պետք է քրեորեն պատժվի Երևանում ծառերի հատումը, ելնելով բնակչության առողջապահական խնդիրներից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»