Ներքին 1 տարի առաջ - 14:10 24-06-2025

Պետբյուջեից «Կրթվելը նորաձև է» արշավի ֆինանսավորումը՝ էթիկայի և թափանցիկության խնդիր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջի հրապարակումը․

«Պետբյուջեից «Կրթվելը նորաձև է» արշավի ֆինանսավորումը՝ էթիկայի և թափանցիկության խնդիր

Մեր հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի համար թերևս անհասկանալի է, թե ինչու «Կրթվելը նորաձև է» արշավը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, երբ բոլորին հայտնի է, որ այն նախաձեռնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում։

Հոկտանյանն այստեղ էթիկայի խնդիր է տեսնում։ Ըստ նրա՝ նման քարոզարշավը կամ պետք է բացառապես պետական լիներ, կամ եթե մասնավոր նախաձեռնություն է՝ ապա պետական բյուջեի հետ կապ չպետք է ունենար։

«Կրթվելը նորաձև է» շարժման ֆինանսավորման մանրամասները դասվում են պետական գաղտնիքների շարքին։ Սա, ըստ փորձագետի, հիշեցնում է հեղափոխությունից առաջ գործող արատավոր պրակտիկան՝ երբ «գաղտնիության» անվան տակ հնարավոր էր թաքցնել հանրային միջոցների օգտագործման իրական մեխանիզմները։

Մինչ օրս անհայտ է՝
▪️ որքան բյուջե է հատկացվել նախաձեռնությանը,
▪️ ինչ սկզբունքներով են բաշխվում գումարները,
▪️ և ինչպես է վերահսկվում ծախսերի թափանցիկությունը։

Հանրային միջոցների նկատմամբ նման մոտեցումը խաթարում է հանրային վստահությունը, թուլացնում թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
MediaLab- Newsroom Laboratory հոդվածը՝ մեկնաբանության դաշտում»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»