Ուղիղ եթեր

Էրդողանը չի հավատում «խաղաղության խաչմերուկին»․ թուրքը վստահելի գործընկեր չի եղել, չի էլ դառնա․ հարցում

Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Հետաքրքիր է, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, երբ Թուրքիայի նախագահն այդքան էլ խաղաղասեր չէ, հաշվի առնելով Գազան, Սիրիան և նաև Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին օգնելը։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Էրդողանը հավատում է «խաղաղության խաչմերուկին»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեցին, որոծշներն էլ նշեցին, թր թուրքերին ոչ մի դեպքում պետք չէ վստահել։

«Իհարկե ոչ, որովհետև երբեք թուրքը վստահելի գործընկեր չի եղել, չի էլ դառնա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլոր ճանապարհներով պետք է փորձենք ինչ-որ բանի հասնել։ «Էրդողանը ոչ մի բանի էլ չի հավատում։ Պիտի բոլոր ճանապարհներով եթանք, տենանք որտեղ բախտներս կբերի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ «խաղաղության խաչմերուկը» կեղծ է։ «Էրդողանն ինքն իրան չի հավատում։ «Խաղաղության խաչմերուկն» էլ ա սուտ, էդ քննարկելու բան չի»,- ասաց նա։

«Ինձ թվում ա չէ, հա բայց խաղաղություն ինչի դիմաց ուղղակի քանի սրանք կան մենք ոչ մի լավ օր չենք տենալու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։