Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 23-06-2025

Ընդմիշտ կպասիվացնենք․ Փաշինյանն ընդդիմախոսներին մահվա՞մբ է սպառնում

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Այս գրառմանը հաջորդել էր բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հայտարարել էր, որ պատրաստվում է աջակցել եկեղեցուն։

Հարց է առաջանում՝ արդյոք վարչապետի այս հայտարարությունը կարո՞ղ է որակվել սպառնալիք կամ բռնության ակնարկ։ Պարզաբանման համար Oragir.News-ը զրուցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի՝ ցանկացած նման թեմային վերաբերող հայտարարություն կարող է որակվել տարբեր առումներով․

«Հիմա, այս պահին դժվար է միանշանակ ասել՝ ի՞նչ է եղել նրա մտքում, բայց այն, որ այս հայտարարությունը առնվազն տեղավորվում է պաշտոնական դիրքի չարաշահման շրջանակում՝ դա փաստ է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հարցին կարող է պատասխան տալ միայն անաչառ և համակողմանի քննությունը։

Իսկ այն հարցին, թե ինչու՞ դատախազությունն այս գրառմանը որևէ կերպ չի արձագանքել, նա ասաց․ «Ամեն անգամ մենք չենք կարող փաստել պարզ ճշմարտությունը՝ այն, որ մեր երկրում իրավապահ մարմինները քաղաքական բնույթ ունեցող գործերի պատճառով հաճախ չեն կատարում իրենց գերծունեությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»