Ներքին 1 տարի առաջ - 09:39 23-06-2025

Սյունիքում բախվել են Ford Transit-ն ու GAZ 53-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են 68-ամյա Սաշիկ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 76-ամյա Մարտուն Մ.-ի վարած «GAZ 53» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Սաշիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ «Ford Transit»-ի ուղևոր, 17-ամյա Արտակ Մ.-ն, «GAZ 53»-ի վարորդ Մարտուն Մ.-ն և նրա ուղևոր 69-ամյա Առնուլիկ Կ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»