Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:02 22-06-2025

Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմանը և դրա փոխկապակցվածությանը ստամբուլյան այցին, նշեց. «Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել. շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինը իրենց պատմական տարածքն է, դրանից օրեր անց Փաշինյանը սկսեց իր արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ»:

Նա պնդեց՝ Փաշինյանը դուրս է եկել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ, դուրս է եկել պետականության դեմ՝ որպես այդպիսին, դուրս է եկել մեր բոլոր ազգային արժեքների դեմ:

«Ինքը ու իր նմանները մարգինալների խմբակ են, մենք պետք է ապացուցենք, որ այդ խումբը չի կարող մոռացության մատնել մեր ազգային արժեքները: Չկա այլևս մի մարդ, որի պայքարը չէ սա»,- նշեց նա:

«Փաշինյանը հայ պատմության մեջ շատ փոքր, բազմաթիվ Մելիք Ֆրանգյուլներից մեկն է ընդամենը. մի չնչին Մելիք Ֆրանգյուլ չի կարող պայքարի դուսր գալ Լուսավորչի աթոռի, մեզ համար Սուրբ աթոռի դեմ: Սուրբ Աթոռի պաշտպանությունը պետք է իրականացվի մեր ձեռքով»,- հավելեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի