Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:46 22-06-2025

Հասկանում ենք, որ մեծ գումարը ռազմականի վրա է գնում, մեզ զսպում ենք. թոշակառու

Վերջին 7 տարում միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է շուրջ 8 հազար դրամով, տարեկան միջինում մոտ 1000 դրամով, այնինչ հատկապես սննդամթերքի գները էականորեն աճել են:

Տասնամյակների աշխատանքից հետո թոշակառուներն ակնկալել են, որ բարեկեցիկ ծերություն են ունենալու, սակայն այսօր առանց երեխաների օգնության գոյատևել չեն կարող:

Տարիքային ու հիվանդության կենսաթոշակը Հայաստանում բավարարում է միայն հացին ու դեղորայքին, ասում են Աքորու փողոցներից մեկում հավաքված կենսաթոշակառուները:

Թոշակառու Սերգեյ Ավետյանը կարծում է, որ ինչքան էլ այսօր թոշակառուների կյանքը դժվար է, բայց դիմանում են՝ գիտակցելով, որ պետությունը կարեւոր այլ ոլորտների վրա է ուղղում եղած միջոցները, օրինակ՝ սպառազինության համար:

նա մի կողմից դժգոհում է, որ կենսաթոշակը չի բավականացնում, եւ եթե իրեն օգնություն չցուցաբերեն արտերկրում գտնվող որդիները, ապրել չի կարողանա, բայց մյուս կողմից էլ ըմբռնումով մոտենում իր ու ընդհանրապես Հայաստանում կենսաթոշակի չափին:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»