Ներքին 1 տարի առաջ - 12:40 21-06-2025

Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Գործարար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ.

«Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1
Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:

Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ:

Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր:
Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք»,– ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»