Ներքին 1 տարի առաջ - 22:25 20-06-2025

Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»

Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի հայ համայնքի և մամուլի ներկայացուցիչների հետ՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումից առաջ։

Պոլսում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևոր ուղերձներ է հղել հայ-թուրքական հարաբերությունների, խաղաղության և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ։

Փաշինյանը նշել է, որ ուղիղ՝ առանց միջնորդների երկխոսությունը, կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում։

Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ անգամ նման շփումները համարվում էին չափազանցված սպասելիք, իսկ այսօր արդեն նման հանդիպումները փաստ են։ Նշվում է, որ հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Փաշինյանը շեշտել է, որ նախագիծն ուղղված է ոչ միայն Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությանը, այլ նաև տարածաշրջանային փոխկապվածության ձևավորմանը։

Ուշագրավ է, թե ինչպես է Փաշինյանն արձագանքել Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից առաջ քաշվող «Թուրանի ճանապարհի» (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին-խմբ.) գաղափարին։

Կառավարության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Խաղաղության խաչմերուկը խոչընդոտ չէ «Թուրանի ճանապարհի» համար։ Ճանապարհն արդեն պատրաստ է։ Եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս կարող ենք միասին խմել այս ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան և Հայաստանը իրար համար սպառնալիք չեն հանդիսանում, և այժմ կարևոր է մտածել ապագայի ու փոխադարձ շահերի մասին։ Նա նաև հայտնել է, որ կհրավիրի Էրդողանին՝ մասնակցելու 2026-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։

«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը։ «Եթե նրանք չգան ինձ մոտ, ես կգնամ նրանց մոտ»,- իրողությանն այսպես է արձագանքել Փաշինյանը, ում խոսքերը մասնակիցների կողմից ընդունվեցին ծափահարություններով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»