Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:13 20-06-2025

Որ սոցհարթակներից են ամենաշատը օգտվում Հայաստանում. թվային տվյալներ

Հանրային-քաղաքական հարցերի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության շրջանակում, զեկույցի հաջորդ հատվածում ներկայացվեց ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործվող սոցիալական ցանցերի պատկերը, այդ թվում՝ ըստ սեռի և տարիքային խմբերի։

Ըստ արդյունքների՝ Հայաստանում ամենատարածված սոցիալական հարթակը շարունակում է մնալ Facebook-ը, որից օգտվում է հարցվածների շուրջ 53.3%-ը։

Հաջորդում են՝
YouTube – 35.6%
Instagram – 21.9%
TikTok – 14.9%
Telegram – 8.5%

«Ոչ մեկից չեմ օգտվում» տարբերակը ընտրել է հարցվածների 14.2%-ը։

Հետազոտության ընթացքում ներկայացվել է նաև օգտվողների սեռային և տարիքային կազմը։

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ հատկապես այն հարցին, թե որ տարիքային խմբերը և սեռերն են առավել ակտիվ տարբեր հարթակներում։

Ընդհանուր առմամբ արձանագրվեց, որ ավելի հասուն սերունդը գերակշռող կերպով նախընտրում է Facebook-ը, մինչդեռ երիտասարդ և պատանի օգտատերերի շրջանում ավելի մեծ տարածում ունեն Instagram-ը, TikTok-ը և Telegram-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»