Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:10 20-06-2025

Ամեն ընտրությունից առաջ ճանապարհ են խոստանում, բայց խաբում են․ կաճաճկուտցի

Ալավերդի-Կաճաճկուտ 11 կմ երկարությամբ ճանապարհը սելավներից հետո քիչ թե շատ երթեւեկելի է միայն ամենագնաց մեքենաների համար: Այս ճանապարհը իր պատմության ընթացքում երբեք ասֆալտապատ չի եղել: Տասնամյակներ շարունակ Կաճաճկուտը բարեկարգ ճանապարհ չունի,քարուքանդ խճապատ ճանապարհը ամեն սելավից հետո հայտնվում է էլ ավելի վատ վիճակում: Տարվա մեջ մեկ-երկու անգամ իրականացվող հարթեցման աշխատանքներն էլ արդյունք չեն տալիս:Առաջին իսկ սելավը ամբողջ աշխատանքն ու ծախսված միջոցները փոշիացնում են:

Բարձր լեռնային գյուղ է Կաճաճկուտը, որտեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քաղաքից շատ հեռու չեն, բայց ճանապարհի պատճառով արտադրած կաթնամթերքը քաղաքում վաճառելը մի մեծ գլխացավանք է,ասում են: Կառավարությունը «մեռավ» ասֆալտ փռելով, իսկ Կաճաճկուտ գյուղն այդպես էլ ուշադրությունից դուրս մնաց, ասում են կաճաճկուտեցիները:

Վերջերս ԱԺ-ի նիստերից գյուղացիները տեղեկացել են, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը սկսել է Ալավերդի-Կաճաճկուտ 11 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաթեթի կազմումը, իսկ թե ե՞րբ այն պատրաստ կլինի կամ ե՞րբ ի վերջո կասֆալտապատվի ճանապարհը, իերնց համար դեռ անհայտ է: Այս տարիների ընթացքում հազար ու մի խոստում են լսել,գործը՝ ասֆալտին չի հասել:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի