Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 00:07 20-06-2025

Իսրայելի հիմնական նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանի դեմ Իսրայելի ձեռնարկած գործողության նպատակն այդ երկրի կառավարության տապալումը չէ, սակայն կարող է հանգեցնել դրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է վերացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների սպառնալիքը: Միաժամանակ, ակնհայտ է, որ իրանական ռեժիմն անկայուն կլինի: Դա (Իրանում իշխանության տապալումը - խմբ.) չէ նպատակը, բայց դա կարող է դառնալ հետևանքը»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով, որ դա Իրանի ժողովրդի գործն է: