Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 19-06-2025

Ժողովրդին ոչնչացնում են. իշխանության երեսից մեր ազգը մուրացկան ու գաղթական դարձավ

«Իշխանությունների պատճառով մեր ազգը դարձավ մուրացկան և գաղթական, կոչ ենք անում իրենց՝ հրաժարականը տան»,- նշում են Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արցախցիները։

Այսօր՝ հունիսի 19-ին, Կառավարության շենքի դիմաց հավաքված բռնի տեղահանված արցախցիները կոչ արեցին Կառավարությանը վերանայել սոցիալական աջակցության վերաբերյալ որոշումները և ապահովել անժամկետ աջակցություն արցախահայության համար։

Oragir.News-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ մինչև այս համակարգը չփոխվի, արցախցիների սոցիալական խնդիրները չեն լուծվի։ Նա նաև կասկած հայտնեց, թե իշխանությունները կխաբեն ժողովրդին։

«Պահանջում են, որ փոխենք մեր անձնագրերը, Ինչո՞ւ, այդ անձնագրի վրա գրված է՝ Հայաստանի Հանրապետություն, և մենք ՀՀ-ում ենք գտնվում։ Ինչո՞ւ են փոխում մեր անձնագրերը, ինչո՞ւ են մեզ զրկում պահանջատեր լինելու իրավունքից»,-նշում են քաղաքացիները։

Նրանց խոսքով՝ այս քաղաքականությունը սեփական ժողովրդին ոչնչացնելու համար է։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»