Ներքին 1 տարի առաջ - 11:39 19-06-2025

Երևանում քաղաքացուց գումար են շորթել. shamshyan.com

Հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։14-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ հափշտակել են 80 հազար դրամ։

Արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում տուժող, Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Ա․-ն հայտնել է, որ իրեն անծանոթ անձը հեռախոսազրուցի ընթացքում ասել է, որ պետք է 80 հազար դրամ փոխանցես նշված հաշվեհամարին, որպեսզի նոր հաշվեհամար բացեն և 4 հազար դոլար գումար փոխանցեն նոր հաշվեհամարին, ինչից հետո Վ․Ա․-ն փոխանցել է 80 հազար դրամը և այլևս չի կարողացել կապ հաստատել իրեն անծանոթ քաղաքացու հետ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»