Ներքին 1 տարի առաջ - 20:45 18-06-2025

Գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների ցանկություններին

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ

Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու:

«Մայր Հայաստանը» Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների դեմ արշավը գնահատում է որպես Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների կոպտագույն խախտում, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձ, ժողովրդավարական սկզբունքների բռնաբարում և մեր պետականության դեմ ուղղված քայլ:

Կարապետյանի՝ ՀԱՍԵ-ին պաշտպանելու հայտարարությունից քիչ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հնչեց հրապարակային հրահանգ՝ քայլեր ձեռնարկել նրա դեմ: Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից: Նրա դեմ գործողությունների ձևն ու բովանդակությունն աննախադեպ են, անընդունելի, հակաիրավական և դատապարտելի:

Նշյալ հանգամանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը: Բացի այդ՝ գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին:

Եկեղեցու և հայտնի գործարարի դեմ ոտնձգություններվ փորձ է արվում սիրաշահել այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և այն անձանց ու մասնավորապես Ս. Կարապետյանի դեմ, որոնք այս կամ այն չափով առնչվել են Արցախի հետ, և դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնացող այլոց օրակարգերի սպասարկմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը և կոչ անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը