Ներքին 1 տարի առաջ - 19:49 18-06-2025

Նոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը շարունակաբար համալրվում են բացառիկ ու արժեքավոր նյութերով։ Հունիսի 18-ին ՀՑԹԻ-ն հյուրընկալեց բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանին, ով իր երկարամյա գիտական ու հավաքչական գործունեության արդյունքում ձևավորել է հարուստ անձնական արխիվ։

Արմատներով Մուսա Լեռից սերող գիտնականը Հայոց ցեղասպանության մասին արժեքավոր ու եզակի նյութեր է հավաքագրել:

Պրոֆեսոր Շեմասյանը թանգարանին հանձնեց իր անձնական հավաքածուից մի շարք բացառիկ նյութեր, որոնք առնչվում են հիմնականում Մուսա Լեռան հերոսամարտին, մուսալեռցիների պատմությանը և գաղթի ու վերապրման իրենց ճանապարհին։ Ներկայացված նյութերում տեղ էին գտել նաև 1909 թ. Անտիոքի ջարդերից հետո «Նպաստից Յանձնաժողովի Ֆրեզնոյի հանգանակիչ յանձնախմբի» կողմից Անտիոքի գյուղերին օգնություն հանգանակելու կտրոնը՝ վավերացված Կոստանդուպոլսի պատրիարքական կնիքով, 1916 թ. Եգիպտոսի կառավարության կողմից Ֆիլյան ընտանիքի երկու անդամներին տրված անցագրերը՝ Պորտ Սաիդից ԱՄՆ մեկնելու համար: Միջոցառմանը ներկայացվեց նաև 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որն ԱՄՆ-ից Հայոց ցեղասպանության թանգարան էր բերեվել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց նվիրատվության կարևորությունը՝ հայտնելով, որ Վահրամ Շեմասյանի նվիրատվությունները շարուանակական են լինելու, և այդ իսկ պատճառով գիտական ֆոնդերում ստեղծվելու է նրա առանձին հավաքածուն։

Իր ելույթում պրոֆեսոր Շեմասյանն ընդգծեց, որ երբեմն ընտանիքներում պահվող նյութերն ու հիշողության մասունքները շատ ավելին կարող են պատմել որևէ դրվագի մասին, քան շատ արխիվներ։ Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր իրենց ձեռքում ունեն Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող նյութեր, միանալ այս գործին և հնարավորության դեպքում հանձնել դրանք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ օգնել պահպանելու մեր պատմական հավաքական հիշողությունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»