Ներքին 1 տարի առաջ - 17:45 18-06-2025

Իրանից բեռնափոխադրումների խափանումներն անխուսափելի են․ դրանք կվտանգեն ՀՀ տնտեսությունը

Իրանի և Իսրայելի միջև առկա հակամարտությունը կարող է վատ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա։ Կարո՞ղ է արդյոք խաթարվել Իրանի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների կայունությունը։ Եվ ի՞նչ այլընտրանքային երթուղիներ են դիտարկվում ենթադրյալ վատ զարգացումների պարագայում։

Oragir.News-ը թեման պարզաբանելու նպատակով կապ հաստատեց Իրանից-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող «IranImport Group» ընկերության հետ։

Նրանց խոսքով՝ այս փուլում բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել։ Բոլոր գործընթացները շարունակում են ընթանալ բնականոն հունով, առանց էական խոչընդոտների։ Չնայած տարածաշրջանում առկա լարվածությանը, սահմանային անցակետերում բեռնատարների հոսքը պահպանվում է կայուն մակարդակի վրա։

«IranImport Group»-ից նշեցին նաև, որ սահմանների հնարավոր փակման կամ այլ արտակարգ իրավիճակների համար այլընտրանքային երթուղիներ այս պահին չեն մշակվել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»