Ներքին 1 տարի առաջ - 11:59 18-06-2025

Չեմ հանդուրժի. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել։ Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող։

«Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշել է՝ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի