Ներքին 1 տարի առաջ - 21:52 17-06-2025

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Էվրիկա չհայտնաբերեցիք» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղիշե Թադևոսյան փողոցում գործող հանրահայտ «Էվրիկա» սուպերմարկետում առանձնապես խոշոր չափի գումարի ապրանքներ են գողացել։

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզում են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը ու արդեն ժամերի ընթացքում նշված անձինք հայտնաբերվում են գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Էդմոն Մ.-ն, 18-ամյա Քաջիկ Ղ.-ն, ովքեր կասկածվում են այս տարվա մարտի 15-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստային հատվածից մոտ 3 մլն 400 հազար ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ծխախոտներ գողանալու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են նշված սուպերմարկետում։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»