Ներքին 1 տարի առաջ - 21:39 17-06-2025

Արթիկի գյուղերում ցանքերը վնասված չեն, տուժել են տանիքներն ու էլեկտրասյուները

Հունիսի 14-ին Շիրակի մարզում տեղացած հորոդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի գյուղական բնակավայրերին։

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Արթիկի գյուղերում ցանքերը վնասված չեն, տուժել են տանիքներն ու էլեկտրասյուները։

«Մեր գյուղում կարկուտ չի եկել, բայց ուժեղ քամին 2 գոմերի կրիշ է պոկել։ Մեր ղեկավարությունը տեղյակ է, զբաղվում են դրանով»,- հայտնել է Մեծ Մանթաշի գյուղապետ Նարեկ Մկրտչյանը։

Արևշատ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Պալոյանն էլ հայտնեց. «Քամու հետևանքով հիմնականում ջերմոցների ու անասնագոմերի տանիքներն են վնասվել։ Եկել, փաստագրել են...փառք Աստծո մարդկային վնասներ չկան, դե էնպիսի ժամ էր, որ էդ ժամերին մարդիկ տանն են։ Առանձնապես մեծ կորուստներ չենք կրել»։

Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ հիմնականում տանիքներ են վնասվել, ապակիներ։

«20 ընտանիքի տանիքների մասնակի վնաս է արձանագրվել։ Քամին մեր ցանքատարածություններին վնաս չի հասցրել»,- հայտարարեց Անուշավան գյուղի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանը։

Հոռոմ գյուղում պտտահողմը ևս վնասներ է հասցրել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»