Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:58 17-06-2025

Բիզնեսի զարգացման «թշնամին»․ Ալավերդու Ակներ թաղամասում գազ չկա

Ակներ թաղամասն Ալավերդու գյուղական բնակավայրերից է: Քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու, սակայն անգամ խորհրդային տարիներին գազաֆիկացված չի եղել: Տարիներ շարունակ թաղամասը նաեւ խմելու ջրի խնդիր ուներ, դա լուծվել է, իսկ ահա գազաֆիկացման հարցն այդպես էլ չի լուծվում:

Ակները մոտ 650 բնակիչ ունի, 200-ից ավելի տնտեսություն ու քանի որ գտնվում է Հաղպատի ու Սանահինի մեջտեղում, այստեղ վերջին տարիներին քայլարշավային երթուղիների շնորհիվ զարգանում է զբոսաշրջությունը: Մարդիկ հյուրատնային բիզնես են սկսել, սակայն կենցաղում գազի բացակայությունը լուրջ խոչընդոտ է նաեւ բիզնեսի զարգացման համար: Ձմռանը վառելափայտ ձեռքբերելը բարդացել է, թափուկ վառելափայտը պակասել, իսկ ամռանը քաղաք հասնել ու գազաբալոնները լիցքավորելը լրացուցիչ ծախս ու դժվարություն է: Վերջին տարիներին կապույտ վառելիքը հասել է Ալավերդու չգազաֆիկացված Նեղոց, Շամլուղ, Այրում բնակավայրեր, սակայն Ակներ այդպես էլ չի հասնում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»