Ուղիղ եթեր
Նյու Յորքում անցկացվել է Պեդրո Պասկալի նմանակների մրցույթ
copy image url

Նյու Յորքում անցկացվել է Պեդրո Պասկալի նմանակների մրցույթ

Ավելին 5 ժամ առաջ - 13:25 17-06-2025
Նյու Յորքում մեծ ուշադրություն է գրավել Պեդրո Պասկալի նմանակների մրցույթը, որը կազմակերպվել էր դերասանի երկրպագուների ակումբի կողմից։ Մրցույթին մասնակցել է 30 մասնակից, ովքեր փորձել են հնարավորինս ճշգրիտ կերպով կրկնել հայտնի դերասանի արտաքին տեսքը, խոսելաձևը և շարժումները։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Բրուքլինի բնակիչը, ով, ժյուրիի գնահատմամբ, առավել հաջողությամբ է ներկայացրել Պասկալի կերպարը։ Նա որպես մրցանակ ստացել է 50 դոլար դրամական պարգև և մեկ տարվա բուրիտոյի պաշար՝ տեղական մեքսիկական ռեստորանի կողմից տրամադրված։

Ամենից շատ դիտված