Ներքին 1 տարի առաջ - 12:25 17-06-2025

Ձեր պատճառով արդեն որերորդ անգամ է, մեմերի կերպար եմ դառնում․ Սրբուհի Գալյան

Իշխանություն-եկեղեցի լարված իրավիճակում հոգևորականները շեշտում են, որ Արդարադատության նախարարությունը ևս անելիք ունի՝ զսպելու պետական պաշտոնյաներին սահմանադրական կարգը չտապալելու և եկեղեցու ներքին կյանքին չխառնվելու հարցում։ Այս դիտարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը․ «Փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված։ Այո՛, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգ է տապալվում։ Սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի արարք է, դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողություն։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին․ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, մի խոսքով՝ 1-7 հոդվածների մասին։ Եվ այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Գալյանը՝ հորդորելով չկիրառել տերմիններ, որոնք հիմք չունեն։

Հարցին՝ այս դասախոսությունները ՔՊ-ում կարդո՞ւմ եք, Գալյանը պատասխանեց․ «Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, քանի որ ստիպված եմ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ և անհարգալից պահվածքին»։

Նշենք, որ Գալյանը ճեպազրույցը կիսատ թողեց և հեռացավ՝ լրագրողներին հրավիրելով Արդարադատության նախարարություն՝ էթիկայի մասին քննարկում ունենալու։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան