Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 17-06-2025

Աջակցում եմ Իրանին. մեր անվտանգության համար իրենց խաղաղությունն անհրաժեշտ է. հարցում

Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. Կողմերը հինգերորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են՝ շարունակելով փոխադարձ հարվածները, սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Արդեն հինգերորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ նախօրեին Օմանում նախատեսված բանակցությունները:

Տարածաշրջանում սրվող լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Իրանի՞ն եք աջակցում, թե՞ Իսրայելին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ միանշանակ աջակցում է Իրանին։
«Իհարկե Իրանին, այ քեզ բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անշուշտ աջակցում է Իրանին։
«Իսկ ինչ եք կարծում, որը պիտի լինի պատասխանս, անշուշտ Իրանին»։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանում բոլորն էլ Իրանին են աջակցում
«Երևանում հարցնում եք ո՞ւմ եք աջակցում, պարզ չի, որ բոլորն էլ Իրանին են աջակցում»,- ասաց նա։

«Իրանին, մեր անվտանգության համար իրենց խաղաղությունն անհրաժեշտ է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»