Ներքին 1 տարի առաջ - 11:08 17-06-2025

«Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին. shamshyan.com

Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա Հ․ Ղ․-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ․ Հ․-ի կրծքավանդակին։

Հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Հ․ Ղ․-ն հունիսի 14-ին վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»