Մամուլ 1 տարի առաջ - 09:37 17-06-2025

Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկման է ներկայացվել «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ները լուծարելու մասին նախագիծը։ Կազմակերպությունները ստեղծվել են կառավարության 2002 թ. հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1649-Ն որոշմամբ: Պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումն է, մշակութային բարիքների՝ ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը: ՊՈԱԿ-ների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախարարության 2025 թ. բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025 թ. բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները: Նախարարության գրության համաձայն՝ 2025 թ. պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ կազմակերպությունների կողմից իրականացված մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար:

«Կոտայքի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին 3 տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ: 2022 թ. ընթացքում իրականացվել է ժամանակացույցով հաստատված 4 միջոցառում, որոնց ծախսված բյուջեն կազմել է 2 009 700 դրամ, միջոցառումներին մասնակցել է շուրջ 1300 քաղաքացի: 2023 թվականին իրականացվել է 4 միջոցառում, որոնց ծախսված բյուջեն կազմել է 2 009 700 դրամ, մասնակցել են շուրջ 1500 քաղաքացի և զբոսաշրջիկ: 2024 թ. ընթացքում ժամանակացույցով հաստատված 4 միջոցառումներից իրականացվել է 2-ը՝ «Գեղանկարչության մարզային պլեններ և ցուցահանդես» և «Մարզի համայնքների մշակութային տների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաների մրցույթ-փառատոն»: Միջոցառումների հաստատված բյուջեն կազմել է 2 009 700 դրամ, իսկ ծախսված բյուջեն՝ 1 059 000 դրամ, մասնակցել է մոտ 1000 քաղաքացի: Մյուս 2 միջոցառումները չեն իրականացվել տարվա կեսին ֆինանսական միջոցների կրճատման պատճառով:

«Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019-2024 թթ. իրականացրել է թվով 31 միջոցառում՝ տարբեր խորագրերով, որոնց շրջանակներում կազմակերպվել են նաև խորագրերին առնչվող այլ միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում։ Միջոցառումների ծրագրերը, նկարագրերն ու նախահաշիվները հաստատվել են նախարարություն ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագրերով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի։ Հրազդանում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, Կոտայքի մարզի տարածքում ևս գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապանում կան գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան