Արտաքին Միտք 1 տարի առաջ - 00:04 17-06-2025

Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջին հեռավորության իրանական բալիստիկ
- 50 հրթիռ առաջին օրը,
- 40 հրթիռ երկրորդ օրը,
- 30 հրթիռ երրորդ օրը:

Նույնիսկ եթե ընդունենք, որ Իրանն ունի միջին հեռավորության բալիստիկ հրթիռների հայտարարված 2.000 հատ քանակությունը, իսկ իրականում վերջիններս բնականաբար ավելի քիչ են, ապա մի քանի շաբաթից դրանք ԿՎԵՐՋԱՆԱՆ: Դա՝ դեռ չասած հրթիռային այս համազարկերի էֆեկտիվ վիդեոպատկերի, բայց նաև... շատ ՑԱԾՐ մարտական արդյունավետության մասին: Իսրայելի մոտ ընդամենը քերծվածքներ են:

Սրան հակառակ՝ իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ ՏԵՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ Է ԶԳՈՒՄ: Ավելին, հրեաները գործում են կործանիչներով, իսկ հաճախ էլ կիրառում են ԱԹՍ-ներ, որոնք երբեմն օդ են ելնում հենց իրանական տարածքից:

Իսրայելը հարվածում է Իրանի ատոմային օբյեկտներին, բայց հընթացս նաև ուժեղացնում է հարվածները վերջինիս ՆԱՎԹԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌԱՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ: Սրան հակառակ՝ Իրանի հրթիռները որպես կանոն հարվածում են Իսրայելի բնակելի ենթակառուցվածքներին, որոնց մեջ հազվադեպ են ռազմական նշանակության օբյեկտները՝ ռազմական գերատեսչություն և այլն:

Իրանը չի կարող արագորեն ՀԱՄԱԼՐԵԼ միջին հեռավորության բալիստիկ հրթիռների իր մարտապաշարը: Ռուս-Ուկրաինական պատերազմի առաջին օրերինս սպառված Իսկանդերների ու Կալիբրների օրինակը ցույց տվեց, որ դա նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ուժի բանը չէր, Չինաստանը դժվար թե օգնի, իսկ եթե օգնի էլ՝ այդ ամենը տեղը հասցնելը խնդրահարույց կլինի: Այս առումով, հասկանալի է, որ չկա նաև Ռուսաստանը, որին այդ ամենը օդի ու ջրի պես պետք են հենց իր համար:

Սրան հակառակ՝ իսրայելական ԱԹՍ-ները, գործելով կործանիչների հետ միասին կամ վերջիններիս «հովանոցի» տակ, ի վիճակի կլինեն շարունակել ցավոտ հարվածներ հասցնել ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ժամանակ: Դա՝ դեռ չասած այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չեն խառնվել գործին գոնե բացահայտ մակարդակում, իսկ դրա հավանականությունը կա:

Արդյունքում՝ եթե այս ամենը շարունակվի, հրեաները ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՈՉՆՉԱՑՆԵՆ Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը, ինչին կհաջորդեն էներգետիկ խնդիրները, իսկ դրան էլ կգումարվի հասարակության հոգնածությունն ու հիասթափությունն այս ամենից:
Իրանը պարտվում է...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի