Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:47 16-06-2025

Իրանի և Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խորը էվոլուցիայի

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես էլ ավարտվի այս Իրան-Իսրայել հակամարտության ինտենսիվ ֆազան, ոչ Իսրայելը և ոչ էլ Իրանը իրենց աշխարհաքաղաքական հաշվեկշռի ու ազդեցության առումով էլ նույնը չեն լինելու։

Սույն պատերազմը իր հետ բերում է ֆունդամենտալ աշխարհաքաղաքական և ուժային կոնֆիգուրացիաների փոփոխություն մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ առնվազն թե Իրանի և թե Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խորը էվոլուցիայի։

Իսրայելն այլևս փոքր պետություն դիտարկելն ոչ միայն սխալ է, այլ խորապես ոչ ադեկվատ, թե ակադեմիական, և թե քաղաքական վերլուծության տեսակետներից։ Առավել ևս որ վերջինիս էլիտաներն արդեն առնվազն 20 տարի իրենց պետությունն այդպիսին չեն համարում։

Հիշենք նաև, որ Իսրայելի առաջնորդները իրենց պետության սահմանները համարել են կամ «Աուշվիցյան սահմաններ», կամ «ժամանակավոր սահմաններ»` ելնելով այն իրողությունից, որ նման ակնհայտորեն անբարենպաստ, գերխոցելի աշխարհագրությամբ պետությունը պիտի ունենա ոչ միայն գոյատևման ուրույն ոչ դասական բանաձևեր, այլ նաև զարգացման ու տարածաշրջանային գերակայության հասնելու երկարաժամկետ ռազմավարություն և հաշվարկման մոդելներ։

Ցեղասպանություն տեսած, գոյաբանական սպառնալիքի գերզգայունությունն իսրայելական քաղաքական ինքնության մեջ ի վերջո բերեց այս բախմանը․ հրեական պետության անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու ու հարատևության այս տարբերակին։

Այժմ խնդիրը՝ Իրանի աշխարհաքաղաքական ժառանգության հարցն է այլևս։ Մնում է տեսնել, թե ո՞վ կստանձնի Իսրայելի հիմնական հակադիր-զսպող գործոնի դերն ու ֆունկցիան տարածաշրջանային աշխարհաքաղաքական թատերաբեմում այս՝ ամբողջությամբ ոչ-կոնտակտային, բայց պետության կարգավիճակն ու արժեկշիռը որոշող պատերազմի հետևանքով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները